Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Համեմի յուղը` վարակների դեմ միջոց. 1in.am

Համեմի յուղը` վարակների դեմ միջոց. 1in.am

Համեմի յուղը կարող է օգտագործվել մի շարք վարակների բուժման համար, այդ թվում՝ աղիքային ցուպիկի և սալմոնելայի, հայտնում է newsyou.info-ն: Այդ բույսի թուրմը վերացնում է մի շարք վտանգավոր մանրէներ, որոնք առաջացնում են դեղերի նկատմամբ կայուն վարակներ:

Պորտուգալացի գիտնականները համեմի սերմերից պատրաստված յուղը փորձել են 12 վտանգավոր մանրէների վրա: Պարզվել է, որ 1,6 տոկոսից պակաս յուղ պարունակող լուծույթն ընդունակ է կանգնեցնել մանրէների բազմացումը, իսկ որոշներին` նույնիսկ ոչնչացնել:

Հետազոտության համահեղինակ դոկտոր Ֆերնանդա Դոմինգեսն ասել է, որ համեմի յուղը կարող է օգնել միլիոնավոր մարդկանց, ովքեր տառապում են մարսողական համակարգի հիվանդություններից: «Դա կարող է դառնալ բնական այլընտրանք սովորական հակաբիոտիկներին»,- նշել է նա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. neboleem.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ